211652_close_icon
views-count13179 դիտում article-date 14:17 16-03-2018

Արսեն Վենգեր. Եվրոպայի Լիգայում չէի ցանկանա հանդիպել «Ատլետիկոյի» հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Միլանի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/16/1091485/]հաղթանակը[/url] (3:1): «Ընդհանուր առմամբ բաց խաղ ստացվեց: Մենք լավ թիմի հհետ հանդիպեցինք: Պետք է պաշտպանությունում շտկենք, իսկ այսպես մենք հարձակողական ոճի տեխնիկական թիմ ունենք: Այժմ մենք ավելի լավ ենք խաղում: Սակայն խաղավերջում մենք ավելի համախմբված և հուսալի էինք գործում: Այս հաղթանակը մեզ անհրաժեշտ էր՝ հաջող շարքը շարունակելու համար: Եթե այս ոգով շարունակենք նույն ոգով՝ ցուցադրելով նույն խաղն ու արդյունքը, ապա երկրպագուները մեզ կաջակցեն: 1/4 եզրափակիչում, իհարկե, չէինք ցանկանա հանդիպել «Ատլետիկոյի» հետ», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր