4714 դիտում
15:22 16-03-2018
Շառլ Ազնավուրը ստացել է չեխական Ֆեբիոֆեստի «Քրիստիան» մրցանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր եւ դերասան Շարլ Ազնավուրը, հաղորդում է «[url=http://orer.eu/hy/aznavour-febiofest/]Օրեր[/url]»-ը:
Կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվեց նաեւ նրա խաղացած ֆիլմերից մի տեսաշար, իսկ «Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունեց Շարլ Ազնավուրին։ Մաեստրոն շնորհակալական խոսքը սկսեց ուղղելով խոսափողը, եւ կատակելով, որ ամենուր ստիպված է այն հարմարացնել իր հասակին։
Նա խոստացավ կրկին վերադառնալ Պրահա, քանի որ դեռ շատ լավ չի կարողացել ծանոթանալ Չեխիային։ Նա շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ջերմ ծափահարությունների համար։ Նախօրեին ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ միշտ էլ հաճելի է, երբ կատարած աշխատանքը գնահատվում է։
Հաղորդավարը հիշեցրեց, որ վաղը՝ մարտի 16-ին Ազնավուրը համերգային ծրագրով հանդես կգա Պրահայի համագումարների կենտրոնում։ Ըստ 1998 թվականին CNN ամերիկյան հեռուստակայանի, Ազնավուրը համարվել է հարյուրամյակի լավագույն արվեստագետ, ինչպես Էլվիս Պրեսլին եւ Ֆրանկ Սինատրան։ Ազնավուրն առաջին անգամ ֆիլմում նկարհանվել է 1936 թվականին՝ «Տղաների կռիվը» ֆիլմում, իսկ վերջինը՝ 2006-ին «Իմ գնդապետը» ֆիլմում։
Ի տարբերություն Ազնավուրի, որի մասնակցությունը մինչեւ վերջին պահը հաստատված չէր, ինքնազգացողության վատթարացման պատճառով Պրահա չկարողացավ ժամանել ֆրանսիական կինոյի մի այլ աստղ՝ Կատրին Դենյովը, ում նույնպես հանձնելու էին ,,Քրիստիան» մրցանակ։ Դերասանուհու փոխարեն մրցանակն ստացավ Չեխիայում Ֆրանսիայի դեսպանը Ռոլանդ Գալհարակը, ով վերջինիս փոխարեն շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից։
Երրորդ «Քրիստիանը» տրվեց չեխական կինոյի եւ թատրոնի հանրահայտ դերասանուհի Դանիելա Կոլարովային, ում նաեւ շնորհվեց չեխական դրամատան հատած ոսկե հուշամեդալը՝ դերասանուհու պատկերով։
Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին չեխական քաղաքական եւ մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով կեսօրից հետո օդանավակայանում անձամբ էր դիմավորել շանսոնյեին։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://orer.eu/hy/aznavour-febiofest/]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4540 դիտում
18:30 25-08-2017
Շառլ Ազնավուրը 93 տարեկան հասակում աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում
6145 դիտում
21:16 26-04-2016
Շառլ Ազնավուրը Երևանի «Թումո» կենտրոն է այցելել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
964 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
568 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
388 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը