211652_close_icon
views-count4072 դիտում article-date 15:09 16-03-2018

«ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով

Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտություններին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը: «Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները դատապարտելի են: ՀԱՊԿ ԽՎ-ը պարտավոր է խիստ արձագանքել դրանց»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի վերջին զորավարժություններն իրականացվում են միջազգային չափանիշների խախտումով: Հանդիպման ընթացքում կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել ռազմական հռետորաբանության անթույլատրելիության հարցում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Նմանատիպ նյութեր