211652_close_icon
views-count21945 դիտում article-date 13:23 16-03-2018

Միջադեպ Աշտարակի դատարանում՝ Շամիրամում եզդիների սպանության ամբաստանյալների ու սպանվածների հարազատների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Աշտարակի դատարանում մեկնարկել է 2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի սգո սրահում տեղի ունեցած չորս անձանց սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/03/16/Shamiram/2639273]Tert.am[/url]-ը։ Նախքան դատական նիստի մեկնարկը դատարանում միջադեպ գրանցվեց։ Նիստերի դահլիճ բերված ամբաստանյալներ Թելման Քալաշյանը, Քյարամ Քալաշյանն ու տուժածների իրավահաջորդները, դահլիճում ներկաները վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցրին միմյանց հասցեին։ Դատական կարգադրիչներն ու ոստիկանության ծառայողները կողմերին հեռացրին նիստերի դահլիճից։ Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին նիստերի դահլիճ, մեկնարկեց դատական նիստը։ Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում կատարել է չորս անձանց սպանություն, բացի դրանից, 1999թ.-ին ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ.-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ օգոստոսի 25-ին էլ կատարել է նաև սուտ մատնություն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/03/16/Shamiram/2639273]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր