211652_close_icon
views-count3286 դիտում article-date 13:36 16-03-2018

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. Ն. Փաշինյանն առաջարկեց Հայաստանում քաղցկեղից մահացության բարձ ցուցանիշի հարցը քննարկել ԱԺ–ում

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց քննարկել քաղցկեղի հետ կապված վերջին զեկույցը, ըստ որի՝ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում քաղցկեղից մահանում է շուրջ 5000 մարդ: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին առաջարկեց հանձնաժողովում քննարկել ոչ միայն քաղցկեղը, այլ ևս 2-3 հիվանդություն, որոնք մահացության հիմնական պատճառ են հանդիսանում։ «2017 թվականին մահացել է 27 000 մարդ, որից 15 հազարը արյան շրջանառության, 5700-ը՝ քաղցկեղի պատճառով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր