211652_close_icon
views-count2273 դիտում article-date 13:10 16-03-2018

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

Մարտի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 171 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 112-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 59 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 27 հեռախոսազանգ, որոնցից 22-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր