211652_close_icon
views-count3509 դիտում article-date 11:52 16-03-2018

Արցախի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ: Քննարկվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ներկաներին, ընդգծելով, որ Արցախում մշտապես զգում են Ամերիկայի հայկական համայնքի ներգրավածությունը մեր երկրի կյանքում, որի անմիջական մասնակցությամբ մեր հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Բակո Սահակյանը նաեւ արժեւորել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների դերակատարությունը Արցախի միջազգային ճանաչման եւ մեր երկիրն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում: Երկրի ղեկավարը պարգեւատրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր