211652_close_icon
views-count6065 դիտում article-date 11:39 16-03-2018

ՀՀԿ-ն 455.5 քմ տարածք է վաճառում 37 մլն 398 հազար դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆինանսական գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հավանաբար սա է պատճառը, որ իշխող կուսակցությունը վաճառքի է հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունը վաճառում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող 455.5 քմ մակերեսով անշարժ գույքը: Ի դեպ, տեղեկացնենք, որ շենքի մեկնարկային գինը կազմում է 37 մլն 398 հազար դրամ: Իսկ ՀՀԿ-ական շենքի աճուրդը տեղի կունենա ապրիլի 12-ին: Բնականաբար, աճուրդը տեղի կունենա դասական եղանակով»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր