211652_close_icon
views-count20296 դիտում article-date 10:31 16-03-2018

Արցախում ՊԲ զինծառայող է զոհվել

Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b] Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողի կյանք խլած ավտովթարի դեպքով քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ց: Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 15-ին ժամը 17:30-ի սահմաններում զորամասում պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 19-ամյա Էդգար Գեւորգի Երեմյանը:

Նմանատիպ նյութեր