211652_close_icon
views-count5447 դիտում article-date 09:45 16-03-2018

Անպայման պետք է հարցաքննության կանչեն նաև Ռոբերտ Քոչարյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ զեկույցի հեղինակներից Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով դատախազության հանձնարարականին, ասաց. «Միանշանակ դա առաջընթաց է: Սա նշանակում է, որ անպայման պետք է հարցաքննության կանչեն այն ժամանակ իշխանության մեջ եղած մարդկանց: Միքայել Հարությունյանից հետո անպայման պետք է հարցաքննության կանչեն նաև Ռոբերտ Քոչարյանին: Ինչ որոշում էլ կայացնի ՀՔԾ-ն, այս մարդիկ պետք է հարցաքննվեն»: Իսկ Սեդա Սաֆարյանն էլ տեսակետ է հայտնել. «Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ և անկաշկանդ վարույթ իրականացնող մարմին: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերևների կամքը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր