211652_close_icon
views-count17756 դիտում article-date 02:17 16-03-2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» երկրորդ անգամ հաղթեց «Միլանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի 3:1 հաշվով հաղթեց «Միլանին»: Առաջին հանդիպումն ավարտվել էր «Արսենալի» հաղթանակով՝ 2:0: 36-րդ րոպեին Չալհանօղլուն գերազանց հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվը: 4 րոպե անց խաղի գլխավոր մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց՝ 11մ հարված նշանակելով «Միլանի» դարպասին, թեպետ կանոնների խախտում չկար: Ուելբեկը դիպուկ իրացրեց հարվածը: Երկրորդ խաղակեսում «Միլանը» մի քանի լավ հնարավորություն ուներ նորից հաշվի մեջ առաջ անցնել, սակայն գոլը խփեցին լոնդոնցիները. այս դեպքում էլ սխալվեց «Միլանի» դարպասապահ Դոնարուման, որը Ջակայի հարվածից հետո գնդակը ետ մղեց սեփական դարպասը: Խաղավերջում «Արսենալի» բազմաքայլ կոմբինացիայից հետո Ուելբեկը երկրորդ անգամ գրավեց «Միլանի» դարպասը և վերջակետ դրեց խաղում: «Արսենալը» երկու հանդիպումների արդյունքով դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին: [b]Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում [/b] «Արսենալ»-«Միլան»՝ 3:1 Ուելբեկ, 40 (11մ), 87, Ջակա, 73 – Չալհանօղլու, 36
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր