211652_close_icon
views-count8443 դիտում article-date 23:05 15-03-2018

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը բաց թողեց հաղթանակը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Գրիշչուկի հետ: Հայ գրոսմայստերը սկզբնախաղում նորույթ կիրառեց և աստիճանաբար ճնշումը ուժեղացնելով, մեծ առավելություն ստացավ: Այն դեպքում, երբ Գրիշչուկը ծայրահեղ ցայտնոտի մեջ էր, և վերջին 10 քայլի համար վայրկյաններ ուներ, Արոնյանը չկարողացավ իր հսկայական առավելությունը հաղթանակի վերածել և պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Արոնյանը այս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և առաջատարին՝ Կարուանային, զիջում է 1 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր