211652_close_icon
views-count5198 դիտում article-date 20:23 15-03-2018

Սերժ Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 15-ին, [url=http://www.president.am/hy/decrees/item/4401/]հրամանագիր [/url]է ստորագրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ նշանակելու եւ Հայաստանի Հանրապետության նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի նհ-270-ա հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին։ Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը եւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 2-ի ԱԽ-4-Ե-4 եւ ԱԽ-4-Ե-5 որոշումներով ներկայացված եզրակացությունները` նախագահը որոշել է. 1. Սերգեյ Մարաբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները: 2. Մնացական Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ եւ 4-րդ կետերը»:

Նմանատիպ նյութեր