211652_close_icon
views-count80736 դիտում article-date 20:28 15-03-2018

Արտակարգ իրավիճակ Տավուշի մարզում. Զորական համայնքի բնակիչները պահանջում են հիմնավորել իրենց գյուղապետին աշխատանքից հեռացնելու պատճառը. նրանք պատրաստվում են փակել ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Զորական համայնքի բնակիչները դուրս էին եկել բողոքի և պատրաստվում էին փակել Բագրատաշեն-Երևան միջպետական ավտոճանապարհը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ համայնքների խոշորացումից հետո իրենց նախկին գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը, ով 7 տարի եղել է համայնքապետ, այժմ արդեն 1 տարի է՝ համայնքի ծառայող է: Սույն թվականի հունվարի 31-ին նախկին գյուղապետ Ս. Մարտիրոսյանին տեղեկացրել են էլեկտրոնային նամակով, որ նա, ըստ հրամանի՝ աշխատանքից ազատվում է: Այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ի սահմաններում, Կողբի համայնքապետարանի աշխատակից Սերժիկ Բարսեղյանը եկել է գյուղ և ներկայացրել Ս. Մարտիրոսյանի փոխարեն նոր ծառայողին՝ Նիկոլայ Քոչարյանին: Գյուղացիները բարձրաձայնում են և պահանջում, որ իրենց ծառայողը մնա Ս. Մարտիրոսյանը, հակառակ դեպքում՝ կտրուկ քայլերի կդիմեն և կփակեն ավտոճանապարհը, ինչի համար արդեն բերվել են տրակտորներ: Գյուղացիները նշում էին, որ իրենց նախկին գյուղապետը աշխատանքից առանց հիմնավորում է հեռացվել և ըստ գյուղացիների՝ իրենց գյուղին պատկանող մոտ 20 մլն դրամի բյուջեն չի ծառայել իրենց գյուղին: Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը նշել է, որ այդ գումարով աղբանահություն է արվել և ձեռք է բերվել ծառայողական մեքենա: Իրավիճակի մասին տեղեկացվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով հանդիպել է գյուղացիների հետ, զրուցել և ասել, որ մեկ ժամից զանգով կպատասխանի հարցին: Մինչ այս պահը, ոչ մի զանգ չի եղել, միայն Կողբի համայնաքապետը զանգել և ցանկություն է հայտնել հանդիպելու գյուղացիների հետ: Գյուղացիները նշում էին, որ իրենց միակ գյուղապետը Ս. Մարտիրոսյանն է և պահանջում են աշխատանքից հեռացնելու պատճառը հիմնավորել: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր