211652_close_icon
views-count3763 դիտում article-date 19:52 15-03-2018

ԵՄ-ն Հայաստանին 60 մլն եվրո է տրամադրել կառավարման ոլորտում վերարեփոխումների համար. Պյոտր Սվիտալսկի

ԵՄ-ն իր Հայաստանին 60 մլն եվրո է տրամադրել պետական համայնքային կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր, մարտի 15-ին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում ու կայուն զարգացում» թեմատիկ հարթակի «Պետական կառավարման բարեփոխումները» պանելի 14-րդ նիստի ընթացքում։ Սվիտալսկին տեղեկացրել է, որ այդ գումարից 20 մլն եվրոն հատկացվել է բյուջետային ֆինանսավորմանը։ «Հայաստանի քաղաքացիական կառավարման ոլորտում բարեփոխումներն անցնում են երկրի ակնկալիքներին ու նկրտումներին համապատասխան։ Հայաստանը արմատական բարեփոխումների փուլում է գտնվում ու պետկառավարման ոլորտում վերափոխումները դրանց հիմքն են»,- նշել է դեսպանը։

Նմանատիպ նյութեր