211652_close_icon
views-count3097 դիտում article-date 19:04 15-03-2018

Լոնդոնը ռազմական օգնության խնդրով չի դիմել դաշինքին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն հավաստի է համարում Սկրիպալի թունավորման գործում Ռուսաստանի պատասխանատվության մասին վարկածը և Լոնդոնին համերաշխություն է ցուցադրում: Սակայն ռազմական օգնության մասին խոսք չի եղել: Այս մասին մարտի 15-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/генсек-нато-лондон-не-обращался-к-альянсу-за-помощью/a-42989869]Deutsche Welle[/url]-ն: Սերգեյ Սկրիպալի «թունավորումը անընդունելի է, քաղաքակիրթ աշխարհում տեղ չունի», - ասել է գլխավոր քարտուղարը, այն որակելով «միջազգային անվտանգության սպառնալիք»: Նա հայտարարել է, որ արժանահավատ է համարում Մոսկվայի պատասխանատվության վարկածը և այս հանցագործության մեջ տեսնում է «այն վարքագծի հետևանքը, որը երկար տարիներ վարում է Ռուսաստանը»: «Սոլսբերիում քիմիական զենքի օգտագործումը Ղրիմի բռնազավթման, Ուկրաինայի արևելքում անջատողականներին սատարելու, Վրաստանում և Մոլդովայում ռազմական ակտիվության, այլ երկրներում ժողովրդավարական ընտրություններում միջամտության հետ միասին նույն շարքում է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Մարտի 19-ին Սթոլթենբերգը մտադիր է հանդիպել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ և քննարկել այդ միջադեպը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները կոչ էին արել Ռուսաստանին արժանահավատ պատասխան տալ Մեծ Բրիտանիայում նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված հարցերին: Դաշինքի բոլոր 29 անդամների ստորագրությամբ չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ ասվել է, որ «հարձակումը նշանակում է միջազգային կանոնների և համաձայնագրերի խախտում»: [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/12/1091199/]Հիշեցնենք[/url], որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 12-ին հայտարարությամբ է հանդես եկել՝ բրիտանական Սոլսբերի քաղաքի ռեստորանում հայտնաբերված նյարդակաթվածահարող նյութի հետքերի վերաբերյալ, որն օգտագործվել էր կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ: Վարչապետը հայտարարել է, որ վերջիններս թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, որը ստեղծվել և մշակվել է Ռուսաստանում:

Նմանատիպ նյութեր