211652_close_icon
views-count1967 դիտում article-date 15:32 15-03-2018

Կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը

Երևանի զարգացման հնգամյա ծրագրով առաջիկա տարիներին աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման նպատակով 2018 թվականի ծրագրով մայրաքաղաքի ոռոգման ցանցը կերկարի ևս շուրջ 5 կիլոմետրով: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում նոր խողովակաշար է անցկացվում Մանկական զբոսայգուց մինչև Հրազդան գետն իջնող հատված, որտեղ այն կմիանա նորաստեղծ պոմպակայանին: Արդյունքում՝ գետից պոմպով մղվող ջուրը կոռոգի Փափազյան, Խաչատրյան, Դեմիրճյան փողոցներին, ինչպես նաև Կոմիտասի, Բաղրամյան պողոտաներին հարակից կանաչ տարածքները: Նոր ջրագիծ կստեղծվի նաև Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածում գտնվող կանաչ տարածքների ոռոգման նպատակով: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան և Շիրազի փողոցներին հարակից տարածքների համար նույնպես կկառուցվի ոռոգման նոր ջրագիծ: Հարկ է նշել, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման և նոր այգիների ու պուրակների ստեղծման աշխատանքներում ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր