211652_close_icon
views-count3063 դիտում article-date 14:27 15-03-2018

Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցն օրակարգում է

Կառավարության հերթական նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքները: «Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում»,- նշել է Կարեն Կարապետյանը։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման, ինչպես նաև Հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է նաև հստակ ձևակերպել և ձևավորել այն գործարարների այցերի ժամկետները, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նմանատիպ նյութեր