211652_close_icon
views-count2884 դիտում article-date 13:51 15-03-2018

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան

Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան: Այնտեղ հանդիպումներ է ունեցել Նոր Հարավային Ուելսի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի հետ: «[url=https://armenpress.am/arm/news/926178/arcakhi-hanrapetutyan-petakan-nakharar-arayik-harutyunyann.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Ներկա էր նաև Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը: Հանդիպումը նախագահում էր խորհրդարանի անդամ, Ավստրալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ջոնաթան Օ՛Դեան: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին կանգնելու համար` ճանաչելով նրանց անկախությունը և ինքնորոշման իրավունքը: Նա հատկապես շնորհակալություն է հայտնել Ջոնաթան Օ՛Դեային, Հյու Մակ Դերմոտին, Դամիեն Թյուդհոփին մեկ ամիս առաջ խորհրդարանում Սումգայիթի ջարդերի 30-ամյակի հետ կապված ելույթի համար: Արայիկ Հարությունյանը եղել է նաև Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: 1997 թվականին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և իր որոշումը վերահաստատել է 2013 թվականին: Ավստրալիայի ամենամեծ նահանգը 2012 թվականի հոկտեմբերին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Նմանատիպ նյութեր