211652_close_icon
views-count4344 դիտում article-date 10:47 15-03-2018

Ես անկաշառ եմ, դու ծախված ես, ես բարոյական եմ, դու՝ անբարոյական. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջև «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»: Սա մեջբերում էր մեր թերթի վարքականոնից, որը ընդունվել է ավելի քան 10 տարի առաջ՝ այն դարաշրջանում, երբ մարդիկ ֆեյսբուքում իրար դեմ «կյանքի և մահու» կռիվ դեռևս չէին մղում, իսկ լրագրողի ու համացանցի օգտատիրոջ միջև գոյություն ուներ որոշակի սահման: 10 կամ 20 տարի առաջ նույնպես հաճախ էր պատահում, երբ մարդիկ փորձում էին ինքնահաստատվել՝ գործընկերներին «ցեխը կոխելով»: Բայց հիմա, երբ եկան ֆեյսբուքյան դաժան ժամանակները, դա տեղի է ունենում գրեթե ամեն րոպե: Ինչու եմ ես կարևոր համարում վարքականոնի այս կետը: Նախևառաջ այն պատճառով, որ, իմ կարծիքով, ոչ ոք այս դաշտում իդեալական չէ, և հետևաբար ոչ մեկս չի կարող մյուսի դատավորը դառնալ: Բնականաբար, ամեն մեկս իր կարծիքն ունի կյանքի բոլոր երևույթների վերաբերյալ, և բանավիճել դրա շուրջ կարելի է (թեև ես դրա մեջ առանձնապես իմաստ չեմ տեսնում՝ բանավեճից հետո էլ մարդիկ մնում են իրենց տեսակետին): Բայց առավել անիմաստ է և զավեշտալի բանավեճը տանել հետևյալ ուղղություններով՝ «ես անկախ եմ, դու անկախ չես», «ես անկաշառ եմ, դու ծախված ես», «ես պատվեր չեմ կատարում, դու կատարում ես», «ես գրագետ եմ, դու՝ անգրագետ», «ես բարոյական եմ, դու՝ անբարոյական», «ես հետևում եմ էթիկայի նորմերին, դու չես հետևում»: Ես զավեշտալի եմ համարում, երբ մարդիկ այնքան բարձր կարծիքի են իրենց առաքինության և այլ բարեմասնությունների մասին, որ իրավունք են վերապահում հանդես գալու դատավորի դիրքերից: Ֆեյսբուքում, մասնավորապես, օգտատերերի 90 տոկոսն է դատավոր ու երբեմն նույնիսկ՝ դահիճ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր