211652_close_icon
views-count22434 դիտում article-date 10:36 15-03-2018

SHAMSHYAN.com-ի ընթերցողի նամակը՝ Միացյալ Նահանգներից. «Մենք հավատում ենք հայկական կինոյի վերածննդի նոր փուլին»

Օվկիանոսից այս կողմ անգամ նկատելի է դարձել։ Մի տեսակ շատ սկսեցին խոսել Հայֆիլմից, հայկական կինոյից․ Հայկական հեռուստատեսությունը մեկը մյուսի հետևից սկսել են ցուցադրել հայկական ֆիլմեր, մուլտեր, հեռուստաֆիլմեր։ Կինոյի օրենքը դարձել է առաջնային հարց։ Հայֆիլմի ազգայնացման հարցը բարձրացվեց, Որոշների մոտ անգամ մոդայիկ է դարձել Հայֆիլմից ու հայ կինոյից խոսալը և այս բոլորը՝ վերջին 2 տարում արդեն։ Ամերիկյան ֆիլմերի փոխարեն ցուցադրում են «Գտնված երազ» մուլտֆիլմը, ռուսական ֆիլմերի փոխարեն ցուցադրում են Դովլաթյանի ֆիլմերը։ Հայկական կինոն և հենց անտերության մատնված Հայֆիլմը դարձավ ուշադրության կենտրոն, կստեղծվի կինոթանգարան, ինչը մեզ շատ է ուրախացրել, որտեղ ամբողջ Հայֆիլմի պատմությունը պետք է վերաիմաստավորվի։ Եվ այս մեծ շարժման հետևում կանգնած է պատանի մի ռեժիսոր՝ Հայկ Բաբայանը, որ կղեկավարի Հայֆիլմի «Վերածնունդ» նախաձեռնությունը։ Հա՛յկ, տղա՛ս, քո շնորհիվ հայկական կինոյի մասին սկսեցին խոսել նաև մեր նահանգում՝ Georgia-ում, այստեղ անգամ ֆիլմի դիտում կազմակերպեցինք ու հայկական ֆիլմ ու մուլտֆիլմ նայեցինք ու հիշեցինք ձեզ և Հ. Խաչատրյանին, ովքեր իրավամբ պայքարում են հայ կինոյի ձեռագրի ու գոյության պայքարի համար։ Հ. Բաբայանի շարժումից հետո հայկական կինոն էլ ավելի արժևորվեց, կարևորվեց ու թարմացավ։, ինչպես Հարություն Խաչատրյանը՝ իր «Ոսկե ծիրան»-ով։ Համոզված ենք որ պատանի Բաբայանը կկարողանա Հ. Խաչատրյանի պես ազնիվ մարդկանց հետ միասին ստիպել աշխարհին խոսել հայ կինոյի մասին։ Ամերիկան ստիպեց աշխարհին խոսել նրա կինեմատոգրաֆի մասին, դուք էլ ստիպեցիք մեզ խոսել ձեր մասին ու հայ կինոյի մասին, որ կես կատակ-կես լուրջ դարձավ մոդայիկ։ Համոզված ենք՝ պետությունը կկանգնի Հ. Բաբայանի կողքին։ Պետությունը ուշ թե շուտ հենց Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կկանգնի ձեր կողքին, մենք հավատում ենք՝ Ս. Սարգսյանը կնկատի թե Հ. Բաբայանի անսպառ էներգիան, թե Հ. Խաչատրյանի հսկա փորձն ու ճիշտ կառավարման մեթոդիկան և հենց Ս. Սարգսյանի թեթև ձեռքով առվակը կգնա իր հունով։ Եվ նրանց միավորումով աշխարհը կխոսի ոչ միայն շախմատից, այլ նաև կինոյից։ Մենք հավատում ենք այդ օրվան։ Կինեմատոգրաֆիստների միության ներկայիս քաղաքականությունը նկատելի է անգամ հազարավոր կիլոմետրերից։ Դա կդառնա հայկական կինոյի նոր փուլը։ Սիրենք հայկական կինոն․.. Այս հոդվածին միանում են բազմաթիվ տեղացի հայեր։ Սերժ Սարգսյանին շնորհակալ ենք այս ճիշտ քաղաքականության համար, հարգելի Շամշյան․ Կեցցե՛ Հայաստանը։ Ձեզ շատ շնորհակալ ենք, հարգելի Շամշյան։ Georgia նահանգ․ հրապարակախոս-դասախոս Լևոն Էնֆիաջյան»։

Նմանատիպ նյութեր