211652_close_icon
views-count3801 դիտում article-date 10:27 15-03-2018

Միլիոններ՝ դրոշների համար. Երևանի քաղաքապետարանը վատնում է բյուջեի մի­ջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը շարու­նակում է վատնել համայնքի բյուջեի մի­ջոցները: Այս անգամ քաղաքապետա­րանը պատրաստվում է միլիոնների հաս­նող գումարներ ծախսել դրոշակների և՛ ձեռքբերման, և՛ տեղադրման համար: Միայն դպրոցների, մանկապարտեզնե­րի, քաղաքային նշանակության վարչա­կան շենքերի վրա տեղադրված ՀՀ դրոշների փոխման, հիմնային պատվանդանների նորոգման ծառայություննե­րի համար կծախսվի 9 մլն 948 հազար դրամ: Խոսքը թվով 529 դրոշի մասին է, որոնք պետք է փոխեն ամիսը մեկ ան­գամ: Իսկ ահա օտարերկրյա նախագահ­ների այցերի կապակցությամբ համա­պատասխան երկրի և ՀՀ դրոշների ձեռքբերման, դրոշակազարդարման, ապամոնտաժման համար կծախսվի 14 մլն 985 հազար դրամ: «Ժողովուրդ» օրա­թերթը պարզեց, որ նշված գումարով նախատեսվում է իրականացնել մինչև 4 օտարերկրյա նախագահների և պաշ­տոնական այցերի դրոշակազարդարումը: Նախնական երթուղիով անհրաժեշտ է ձեռք բերել 700 օտարերկրյա և ՀՀ դրոշներ: Հասկանալի է՝ իրականում գնումների գումարի մի մասը ատկատի ճանապարհով հոսում է քաղաքապետի, նրա տեղակալների ու մյուս բարձրաս­տիճան պաշտոնյաների գրպանը՝ նպաստելով նրանց գերհարստացմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր