211652_close_icon
views-count2929 դիտում article-date 12:59 15-03-2018

ԱՄՆ-ն արգելափակել է Հյս. Կորեայի հարցով ռուս-չինական համատեղ նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները արգելափակել է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուս-չինական նախագծի քննարկումը։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության ներկայացուցիչ Ֆյոդոր Ստրժիժովսկին։ Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը թույլ չի տվել ընդունել համատեղ մշակված նախագիծը, որը, ինչպես նա նշեց, ուղղված էր Կորեական թերակղզում ԱՄՆ-ի, Հյս. և Հրվ. Կորեաների միջև վերջերս անցկացված դրական պայմանավորվածությունները բարձր մակարդակով առաջ տանելուն։ «Ռուս-չինական նախաձեռնության ուղղությամբ աշխատանքներն առանց որևէ քննարկման դադարեցնելու որոշումը հարցեր է առաջացնում այդ համատեքստում Վաշինգտոնի իրական մտադրությունների մասին»,-ընդգծել է Ստրժիժովսկին։

Նմանատիպ նյութեր