211652_close_icon
views-count5662 դիտում article-date 10:03 15-03-2018

Իրականում ինչո՞ւ են դադարեցվել «Սասնա ծռերի» գործով դատավորի լիազորությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ դադարեցվել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները: Պաշտոնական պատճառը դատավորի առողջական խնդիրներն են: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական համակարգից Օհանյանի հեռանալը պատահական չէ. «Սասնա ծռերի» գործը քննող դատավորն իսկապես ունեցել է առողջական խնդիրներ: Բայց հրաժարականի դիմումը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Օհանյանը մինչ այդ զբաղեցրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Այն բանից հետո, երբ Երևանի դատարանները միավորվեցին` դառնալով մեկ ընդհանուր իրավասության դատարան, Օհանյանը ցանկացել է դառնալ միավորված դատարանի նախագահ, բայց չի ստացվել. այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Վարդազարյանը: Դրա համար էլ Օհանյանը որոշեց դուրս գալ համակարգից: «Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ արդեն նախկին դատավոր Արթուր Օհանյանի հայրը՝ Ռադիկ Օհանյանը, մոտ երեք տարի է՝ մեղադրյալի աթոռին է՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում յուրացումների գործով»: [b]Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր