211652_close_icon
views-count11022 դիտում article-date 13:12 15-03-2018

Չեմ ուզում սպանել կենդանիների՝ նորաձևություն ստեղծելու համար. հանրահայտ Դոնաթելա Վերսաչեն հրաժարվեց բնական մորթուց

Աշխարհահռչակ Versace նորաձևության տունը ղեկավարող Դոնաթելա Վերսաչեն հայտարարել է բնական մորթուց հագուստ կարելու ժամանակ հրաժարվելու մասին։ Այդ մասին նա ասլ է The Economist 1843 ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։ «Մորթի՞.. այլևս դրան չեմ մասնակցի։ Ես չեմ ցանկանում սպանել կենդանիների, որպեսզի նորաձևություն ստեղծեմ։ Դա ճիշտ չէ»,-պարզաբանել է Վերսաչեն։ Ավելի վաղ բնական մորթուց հրաժարվելու մասին էր հայտնել նաև հանրահայտ ամերիկացի դիզայներ Մայքլ Քորսը։

Նմանատիպ նյութեր