211652_close_icon
views-count2478 դիտում article-date 09:52 15-03-2018

Սուրեն Կարայանից ակնկալիքներ չկան. նրան չեն վստահու՞մ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժամանակին, երբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա առաջ հստակ պահանջներ էին դրվում. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկին ընդդիմադիր պատգամավորից պահանջում էին քայլեր ձեռնարկել քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ: Արծվիկ Մինասյանից նաև պահանջում էին մենաշնորհների դեմ պայքարել, և երբ ՀՅԴ-ական նախարարը նոր էր նշանակվել, անգամ լրագրողների օգնությանն էր դիմել` խնդրելով իրենց իրազեկել մենաշնորհների մասին: Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո Արծվիկ Մինասյանին նշանակեց բնապահպանության նախարար: Իսկ այժմ էկոնոմիկայի, հիմա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնում է Սուրեն Կարայանը: Բայց, ինչպես ցույց են տալիս «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները, հիմա ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական ուժերը Կարայանից չեն պահանջում այն, ինչ պահանջում էին Մինասյանից: Պատճառը, թերևս, նախարարից ակնկալիքների բացակայությունն է. նրան չեն վստահում և նրա հետ հաշվի չեն նստում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր