3914 դիտում
18:53 14-03-2018
ՊԲ հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Երեկ՝ մարտի 13-ին, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված նախորդ ամսվա ընթացքում պաշտպանության բանակի ԱՀՏԱ ոլորտում իրականացված համալիր գործընթացների արդյունքների ամփոփմանը, որին մասնակցում էին ՊԲ միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպայակազմը, սերժանտական խորհուրդների նախագահներն ու գնդերեցները:
Խորհրդակցության առաջին հատվածում սերժանտական խորհրդի նախագահները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ անդրադառնալով ոչ միայն արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, այլև նշելով նաև այն թերացումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ շարունակվում են իրականացնել հետևողական աշխատանքներ:
Խորհրդակցության երկրորդ հատվածում ներկայացվել են հաշվետու զեկույցներ, ինչպես նաև քննարկվել են այն գործընթացները, որոնք ծրագրված են կյանքի կոչել այսուհետ:
Հավաք-խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկաներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ և խրախուսել առավել աչքի ընկած սերժանտներին ու սպաներին:
[b]
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
7109 դիտում
12:22 11-11-2017
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ հավաք-խորհրդակցություն է անցկացվել
1688 դիտում
19:14 16-06-2021
5-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1491 դիտում
23:46 26-06-2019
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի համակարգմամբ անցկացվել է հավաք-պարապմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
382 դիտում
14:33 25-04-2024
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը՝ ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
274 դիտում
13:29 25-04-2024
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կունենա