211652_close_icon
views-count5162 դիտում article-date 10:49 14-03-2018

Պաշտոնյան «TOYOTA»–ի սիրահա՞ր է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ազատյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Ազատյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը՝ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու ավտոմեքենաները, երկուսն էլ նույն մակնիշի, բայց տարբեր մոդելի: Այսպես, նրան են պատկանում «TOYOTA WINDOM 2.5» և «TOYOTA VITZ» մակնիշի ավտոմեքենաները: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 827 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 77 հազար դրամ աշխատավարձից ու 750 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր