211652_close_icon
views-count1935 դիտում article-date 10:32 14-03-2018

«Ելք»-ում ընդհանուր հայտարարի չեն եկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մինչև ուշ երեկո շարունակվում էր ԱԺ «Ելք» խմբակցության նիստը: Իսկ քննարկումների թեման դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ձևաչափի մասին որոշումն էր: Սակայն մի քանի ժամ տևած քննարկման արդյունքում «Ելք»-ի ներկայացուցիչներն այդպես էլ ընդհանուր եզրահանգման չեն եկել, և որոշվել է քննարկումները շարունակել: Ըստ մեր տեղեկությունների` «Ելք» խմբակցության մի մասը` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կողմնակից է եղել փողոցային պայքար սկսելուն, մինչդեռ Էդմոն Մարուքյանն իր կողմնակիցների հետ դեմ է եղել` համարելով այն անհեռանկարային, ոչինչ չտվող: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ: [b]-Պարո՛ն Գորգիսյան, ինչո՞ւ այդպես էլ որևէ որոշում չկայացվեց:[/b] -Անհրաժեշտ է ամեն ինչ ճիշտ հաշվարկել, որպեսզի որոշումն էլ լինի այդպիսին: [b]-Ձեր դաշինքի տարբեր ներկայացուցիչներ չեն հերքում, որ կան տարաձայնություններ, թե Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ ուղղված պայքարն ինչ ձևով ընթանա: Հիմա, ի վերջո, ըստ Ձեզ` հասնելո՞ւ եք ընդհանուր հայտարարի:[/b] -Դե, մեզ մոտ շատ հարցերի շուրջ կա բազմակարծություն, և դա նորմալ է: Մենք միշտ քննարկումներով մինչև հիմա եկել ենք կոնսենսուսի: Կարծում եմ` այս պարագայում էլ կհաջողենք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր