211652_close_icon
views-count4110 դիտում article-date 10:04 14-03-2018

Ռուսաստանում անցկացվում են հակապուտինյան բողոքի ցույցեր. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը նախապատրաստվում է գալիք նախագահական ընտրություններին: Կազմակերպվում են տաբեր միջոցառումներ և դասընթացներ, ուր ընտրությունների դիտորդներին նախապատրաստում են իրականացնելու դիտորդական առաքելություն: Այս առումով հատկապես ակտիվ են Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4297121.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Հիշեցնենք, որ Նավալնուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել մասնակցել ընտրություններին նրա նկատմամբ հարուցված քրեական գործերի պատճառով: Նավալնին իր նկատմամբ հարուցած գործերը համարում է շինծու, իսկ գրանցման մերժումը ՝ անօրինական: Նրա կողմնակիցների շարքում կան բազմաթիվ երիտասարդներ: Չնայած քվեաթերթիկի վրա Նավալնու անունի բացակայությանը՝ նրանք ներգրավված են դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ալեքսեյ Նավալնին կոչ է անում իր կողմնակիցներին բոյկոտել ընտրությունները: «Իմաստ չեմ տեսնում ընդհանրապես չգնալ ընտրություններին, քանի որ այդ դեպքում մասնակիցների բարձր թիվ կգրանցվի ու կհայտարարվի Պուտինի հաղթանակի մասին: Ես չեմ քվեարկի, այլ ուղակի իմ քվեաթերթիկը ինձ հետ կվերցնեմ»,- ասում է Նավալնու կողմնակից Ռոման Շինգարկինը: Նա հավելում է, որ եթե Պուտինը հեռանար իր երկրորդ ժամկետից հետո, ապա երկիրը նրան կհիշեր որպես պետությունը վերականգնած գործչի, սակայն այժմ թե՛ ինքը և թե՛ իր իշխանությունը դեգրադացվում են, կարծում է երիտասարդ ակտիվիստը: Նա վստահ է, որ այս միջոցով Ռուսաստանը վերածվում է բռնապետության: Իսկ այս օրերին Ռուսաստանի տարբեր հատվածներում անցնում են հակաիշխանական հանրահավաքներ, ուր մարդիկ բողոքում են ընդդեմ Պուտինի առաջադրմանն ու գործող վարչակազմի: Որոշ վայրերում ոստիկանությունն իրականացրել է բողոքարարների ձերբակալություններ: Չնայած շարունակվող նախընտրական քարոզարշավի՝ գործող նախագահ Պուտինի առավելությունն ակնհայտ է: Նրա հակառակորդները կարծում են, որ այս ընտրությունները արհեստական են, իսկ առաջադրված թեկնածուները՝ դրածո։

Նմանատիպ նյութեր