211652_close_icon
views-count9498 դիտում article-date 09:52 14-03-2018

Նոյեմբերյանցիները դեմ են հանքարդյունաբերությանը համայնքի տարածքում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տավուշի և Լոռու մարզերում ոսկի և այլ թանկարժեք մետաղներ որոնելու մտադրություն ունեցող «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հիմք չի տեսնում ուսումնասիրություններից և հետագայում հանքեր շահագործելու մտքից հրաժարվելու համար: Այս մասին ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանն ասաց «ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան: «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ոսկի, արծաթ, պղինձ և այլ թանկարժեք մետաղներ գտնելու նպատակով հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Երեկ Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ այդ ուսումնասիրությունների. «Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր