211652_close_icon
views-count4986 դիտում article-date 08:41 14-03-2018

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում ՀՀԿ-ն վրեժխնդիր է լինելու ԵԾ-ից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել: ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած խմբակցության անդամները առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը Վազգեն Սարգյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով ավանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին. երկրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծը: Այս երկու նախագծերն էլ շրջանառության մեջ են դրվել մեկ ամիս առաջ և այնպես է ստացվել, որ միանգամից ներառվել են մարտի 19-ի նիստում: Խնդիրն այն է, սակայն, որ ավագանու հաստատման ենթակա նախագծերը մինչև հանձնաժողովից ավագանու նիստ են հասնում, մի քանի ամիս է տևում: Այդպես է եղել «Ելք» խմբակցության՝ բոլշևիկների անունները կրող փողոցները անվանափոխելու նախագծի դեպքում, որը շուրջ 4 ամիս առկախված մնալուց հետո միայն հայտնվեց նիստի օրակարգում: Իսկ ձգձգվում էր, քանի որ այդպես էր ցանկանում Հանրապետական խմբակցությունը: Մինչդեռ Երկիր ծիրանիի առաջարկները կայծակնային արագությամբ հայտնվեցին նիստի օրակարգում: Եվ ո՞րն է պատճառը: Փետրվարի 13-ի սկանդալից հետո, երբ բռնության ենթարկվեցին Երկիր ծիրանի խմբակցության անդամները, ՀՀԿ-ականները որոշել են պատասխան ակցիա իրականացնել Հանրապետական ավագանին քաղաքապետ տարոն Մարգարյանի գլխավորությամբ ծուղակ է լարել «Երկիր ծիրանի» խմբակցության համար, որպեսզի, հավանաբար, արդարացնի նաև այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 13-ի նիստում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր