211652_close_icon
views-count20141 դիտում article-date 20:39 13-03-2018

Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակ քաղաքում բախվել են ВАЗ 2110-ն ու Opel-ը. կա վիրավոր. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհայյին Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Ապարան քաղաքի բնակիչ, 59-ամյա Հարութ Գևորգյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 01 MX 055 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Պայքար Գրիգորյանի վարած Opel մակնիշի 35 FV 551 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Գևորգյանի ուղևոր, համաքաղաքացի, 59-ամյա Վահան Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր