211652_close_icon
views-count8145 դիտում article-date 15:49 13-03-2018

Ժոզե Մոուրինյո. «Ռեալի» տեղը ես ուրիշի մասին կմտածեի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեալին» խորհուրդ է տվել ժամանակ չծախսել դարպասապահ Դավիդ Դե Խեային ձեռք բերելու փորձերի վրա: «Ես նրան տեսնում եմ այստեղ: Ես չգիտեմ, թե ինչ մտադրություններ ունի «Ռեալը», բայց նրանց տեղը ես այլ ֆուտբոլիստի մասին կմտածեի: Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդ է: Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա ընդհանրապես զարմացած չեմ, որ նրանք պարտվեցին», ասել է Մուորինյոն:

Նմանատիպ նյութեր