2880 դիտում
14:31 13-03-2018
Հայաստանի մարզերում էներգախնայողության միջոցառումները 30-40 տոկոս խնայողություն են ապահովում
Համայնքներում էներգախնայողության միջոցառումները 30-40 տոկոս խնայողություն են ապահովում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում, օրինակ, լուսավորել դեռևս չլուսավորված փողոցները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ֆինանսական կառույցների համագործակցությամբ: Կոտայքի մարզի Քասախ համայնքն արդեն ծրագրի շահառու է, հաջորդը Նոր Երզնկան է, տասը համայնքի աուդիտն արդեն իրականացվել է, սպասում են իրենց հերթին:
«[url=https://armenpress.am/arm/news/925855/hayastani-marzerum-energakhnayoxutyan-mijocarumnery.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Արման Մելկիկյանը մանրամասներ հայտնեց համայնքների էներգախնայողության ծրագրի վերաբերյալ:
«Մենք ունենք մի ֆինանսական գործիք, որով համայնքներին առաջարկում ենք կատարել էներգախնայողության միջոցառումներ` փոխել համայնքապատկան կառույցների դռներ-պատուհանները, տեղադրել ջրատաքացուցիչ կամ արևային վահանակներ, փոխել փողոցների լուսավորությունը, որով հնարավոր կլինի ապահովել 30-40 տոկոս խնայողություն։ Դրա հիման վրա գործընկեր բանկի հետ ֆինանսական վերլուծություն ենք կատարում և, եթե տեսնում ենք, օրինակ, բյուջեով ծախսում է այսքան գումար, միջոցառումներից հետո 40 տոկոս խնայողություն կապահովի, իսկ վարկը հնարավոր է մարել 30 տոկոս խնայողության դեպքում, բանկը հաստատում է վարկային գիծը»,-նշեց Արման Մելկիկյանը։ Նրա խոսքով` դրան հաջորդում է համայնքին միջոցների տրամադրումը, որից հետո հայտարարվում է մրցույթ` ծրագրի կապալառուին գտնելու համար, ինչն էլ արվում է հիմնադրամի անմիջական ներգրավվածության պայմաններում։
«Լուսավորության խնդիրը մեծ խնայողություններ է բերում, ինչի հաշվին կարողանում են նոր փողոցներ լուսավորել»,-ավելացրեց հիմնադրամի տնօրենը։
Ծրագրի շրջանակում վարկի տոկոսադրույքը 9 տոկոս է, ժամկետները տարբեր են` կախված համայնքներից, առավելագույնը` մինչև 7, 8 տարի է։
Արման Մելկիկյանի դիտարկմամբ` այս ծրագիրը հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված պետական հաստատությունների էներգախնայողության բարձրացմանն ուղղված ծրագրի շարունակությունն է, որը կատարել են Համաշխարհային բանկի աջակցությամբ: «Այդ ծրագրի շրջանակում տարբեր մարզերի 64 պետական հիմնարկների 180 օբյեկտում էներգախնայողություն միջոցառում ենք իրականացրել, այդ թվում` 11 քրեակատարողական հիմնարկում»,-տեղեկացրեց հիմնադրամի տնօրենը:
Ֆրանսիական զարգացման բանկի կողմից Ազգային հիփոթեքային ընկերության միջոցով իրականացվող մեկ այլ ծրագիր է բնակարանների շինարարության և վերանորոգման դեպքում էներգախնայողության միջոցառումների վարկավորումը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/925855/hayastani-marzerum-energakhnayoxutyan-mijocarumnery.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2469 դիտում
22:24 27-01-2022
Երևանն այսօր արտաքին լուսավորության ցանցում 50-70% խնայողություն է ապահովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1459 դիտում
09:21 02-03-2016
Հայաստանի տնտեսությունը 2.6 տոկոս անկում Է ունեցել, և ոչ թե 3 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
496 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
307 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը