23061 դիտում
09:55 13-03-2018
Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ):
Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ և զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա են դարձել, որի մեղավորն այս դեպքում թերևս ոչ միայն Հ1-ի ղեկավարությունն է, այլ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որը ընտրողական մոտեցում է ցուցաբերել:
«Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Ըստ նրա՝ քրեակատարողական վարչությունը սովորաբար մերժում է լրագրողներին, որոնք փորձում են թույլտվություն ստանալ ՔԿՀ-ներ մտնելու և խնդիրներ բարձրաձայնելու համար՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված ե: Բայց նման հաղորդումների համար թույլտվություն տալիս են: Ըստ Բալասանյանի, ՔԿՎ-ն թույլտվությունների հարցում առաջնորդվում է սիմպատիայով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3924 դիտում
17:30 11-05-2017
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ
13124 դիտում
22:35 25-03-2014
Կանանց գաղութ էին «բերման ենթարկվել» «Կիմ Երիցյան» մշակութային ՀԿ-ի անդամները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»