211652_close_icon
views-count5083 դիտում article-date 23:51 12-03-2018

Նոր ծրագրերը՝ ՍԱՊԾ կենտրոնական և տարածքային կառույցների տեսուչների օրակարգում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 13-ին, սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպել էր դասընթաց-քննարկում Ծառայության և մարզային կենտրոնների տեսուչների համար: Ծառայությունը շաբաթվա ընթացքում միջոցառումներ է իրականացնում թեʹ սպառողների իրազեկման, թեʹ տնտեսավարողներին խորհրդատվություն տրամադրելու և թեʹ վերահսկողության բարելավման նպատակով: Օրակարգում ընդգրկված էին ՍԱՊԾ կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ողջ Հանրապետությունում նշված գործողությունները հաջողությամբ իրագործելու համար: Դա առաջին հերթին վերաբերում է HACCP-ի (ՎՎՀԿԿ) աուդիտին, որը, համակարգի ներդրմանը զուգահեռ, առաջիկայում լինելու է Ծառայության կարևոր գործառույթներից մեկը: Տեսուչների հետ նաև քննարկվել են սննդամթերքի համապատասխանության գնահատմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու, տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու ընթացակարգերն ու ժամանակացույցը, ինչպես նաև՝ նմուշառման առանձնահատկությունները: Խոսելով մի շարք ծառայությունների թվայնացման մասին՝ անհրաժեշտ է համարվել դրանք ապահովել նաև մարզերում՝ պետական վերահսկողության արդյունքներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և հսկողությունը բարելավելու նպատակով: Տեսուչների ուշադրությունն է հրավիրվել ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան սննդամթերքի մակնշմանը, հատկապես մարզերում տնտեսավարողներին դրանց մասին իրազեկելու անհրաժեշտությանը, 2018 թվականին Հանրապետությունում կենդանիների հիվանդություների շճահետազոտության, ինչպես նաև մոնիթորինգային ծրագրերի իրականացմանը: Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է տեսուչների համար պատրաստված ուղեցույցը՝ որպես վերահսկողություն իրականացնելու համար օգտակար գործիք, միաժամանակ տեսուչներին հորդորել է առցանց և օպերատիվ լրացնել վերահսկողության արդյունքները: Գործնական քննարկման ընթացքում ՍԱՊԾ տեսուչները ստացել են ամենօրյա աշխատանքին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր