211652_close_icon
views-count16811 դիտում article-date 23:13 12-03-2018

Հունաստանի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է ռուսաստանցի գործարարի հետ կապված սկանդալի պատճառով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունաստանի սպորտի նախարար Գեորգիոս Վասիլիդիսը հայտարարել է երկրի ֆուտբոլի առաջնությունն անորոշ ժամանակով կանգնեցնելու մասին: «Կառավարությունը երեք տարի չարչարվել է, որպեսզի ֆուտբոլը անվտանգ լինի: Մենք թույլ չենք տա վերադառնալ անկարգությունների ժամանակները: Կանոնները պետք է միանման լինեն բոլորի հետ: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք անորոշ ժամկետով կանգնեցնել առաջնությունը: Մոտակա ժամերին մենք հանդիպումներ կունենանք արհմիությունների, ֆեդերացիայի, լիգայի հետ», ասել է հույն պաշտոնյան: Նման որոշման պատճառ է դարձել Հունաստանի առաջնության վերջին տուրի ՊԱՕԿ-ԱԵԿ հանդիպման ժամանակ տեղի ունեցած աննախադեպ միջադեպը: Չեմպիոնության համար պայքարող այս թիմերի միջև հանդիպման վերջում, երբ հաշիվը 0:0 է եղել, ՊԱՕԿ-ը գոլ է խփել, որը մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չի հաշվել: Դա խիստ զայրացրել է ՊԱՕԿ-ի սեփականատեր, ռուսաստանցի գործարար, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իվան Սավիդիին, որն իր թիկնապահների հետ խաղադաշտ է ներխուժել և անկարգություններ հրահրել: Ընդ որում, գործարարը զինված է եղել ատրճանակով: Արդյունքում հանդիպումը չի ավարտվել, իսկ Հունաստանի իշխանությունները Սավիդիին ձերբակալելու սանկցիա են տվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր