211652_close_icon
views-count3397 դիտում article-date 19:37 12-03-2018

Տուգանված 4 քաղաքացի և ոչ մի պատասխանատու պաշտոնյա. աղբահանության խնդիրը Վանաձորում

Վանաձորում չսահմանված վայրում աղբ թափելու համար 2017թ.-ին տուգանվել է 4 քաղաքացի՝ յուրաքանչյուրը 20.000-ական ՀՀ դրամով: Բոլոր դեպքերում չսահմանված վայրում շինարարական աղբ է թափվել: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը այս տեղեկատվությունն է տրամադրել՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան: 2018թ. փետրվարի 8-ին Վանաձորի քաղաքապետին ուղղված հարցմամբ հետաքրքրվել էինք, թե որ կազմակերպություններն են Վանաձորում աղբահանություն իրականացնում և արդյոք որևէ անձ 2016 թ.-ից մինչ օրս ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածով, թե՝ ոչ: Նշենք, որ Օրենսգրքի 43.1 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում ինչպես չսահմանված վայրում աղբ թափողների, այնպես էլ աղբահանման աշխատանքները ժամանակին չկազմակերպած պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ: Համաձայն քաղաքապետի պատասխանի՝ Վանաձորում աղբահանությունն իրականացնում է 4 կազմակերպություն՝ ըստ սահմանված գոտիների՝ «Լայվ» ՍՊԸ, «Պագամի» ՍՊԸ, «Վանաձորի սանմաքրում» ԲԲԸ և «Է. Էդարյան» ՍՊԸ: Ինչպես երևում է քաղաքապետի պատասխանից, աղբահանությունը ժամանակին չկազմակերպելու համար որևէ պաշտոնատար անձ կամ աղբահանություն իրականացնող կազմակերպություն 2016-2017 թթ. պատասխանատվության չի ենթարկվել: [b] Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր