211652_close_icon
views-count4464 դիտում article-date 14:30 12-03-2018

Հավակնորդների մրցաշար. Արոնյանն առայժմ խաղաղ է տրամադրված

Բեռլինում կայացավ հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը, որում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը: Սևերով խաղացող մեր շախմատիստը պարտիայի սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը, և խաղի 24-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի: Երկարատև պայքարից հետո հաշտություն կնքվեց նաև Վլադիմիր Կրամնիկ – Սերգեյ Կարյակին պարտիայում: Միավորը կիսվեց նաև Դին Լիրեն – Ֆաբիանո Կարուանա պարտիայում: Տուրում միակ հաղթանակը տոնեց Ալեքսանդր Գրիշչուկը: Ռուս գրոսմայստերը ուժեղ գտնվեց ԱՄՆ ներկայացնող Ուեսլի Սոյից, որը՝ ինչպես երևում է, գտնվում է վատ մարզավիճակում և պատրաստ չէ այս կարգի մրցաշարին: 2-րդ տուրից հետո աղյուսակը 1.5-ական միավորով գլխավորում են Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը և Վլադիմիր Կրամնիկը: Լևոն Արոնյանը, Դին Լիրենը և Ալեքսանդր Գրիշչուկը 1-ական միավորով կիսում են 4-6-րդ հորիզոնականները, Սերգեյ Կարյակինը 0.5 միավորով 7-րդ տեղում է, իսկ դեռևս միավոր չվաստակած Ուեսլի Սոն եզրափակում է աղյուսակը: Այսօր տեղի կունենա 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Կրամնիկը: Տուրի սկիզբը Երևանի ժամանակով 18:00-ին [b]3-րդ տուրի զույգեր [/b] Սերգեյ Կարյակին – Ալեքսանդր Գրիշչուկ Լևոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ Ֆաբիանո Կարուանա- Շահրիյար Մամեդյարով Ուեսլի Սո- Դին Լիրեն

Նմանատիպ նյութեր