211652_close_icon
views-count3121 դիտում article-date 13:04 12-03-2018

ԱՄԷ փոխվարչապետը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարները

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը մարտի 11-ին Աբու Դաբիում ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին: Այս մասին հայտնում է Emirates News Agency-ն: Կողմերը քննարկել են տնտեսության և ներդրումների ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարները: Նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը նրանք անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն առաջացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի:

Նմանատիպ նյութեր