211652_close_icon
views-count3057 դիտում article-date 11:33 12-03-2018

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա

Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ստոկհոլմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Շվեդիայի առաջատար վերլուծաբանների և փորձագետների հետ։

Նմանատիպ նյութեր