211652_close_icon
views-count21880 դիտում article-date 22:30 11-03-2018

Արսեն Վենգեր. Մեր խնդիրը երկրպագուների վստահությունը վերականգնելն է

«Արսենալի»գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/11/1091122/]հաղթանակը[/url] (3:0): «Այսօր մենք հաղթանակի հասանք, և ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կարևոր էր «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո պահպանել կայունությունը: «Ուոթֆորդը» շատ հզոր սկսեց երկրորդ խաղակեսը, բայց մեծ հաշվով սա համոզիչ և շատ կարևոր հաղթանակ էր: Չեխի ռեկորդը (200 «չոր» հանդիպում ԱՊԼ-ում) պարզապես ֆանտաստիկ է: Ֆանտաստիկ մոտիվացիա, ֆանտաստիկ ցանկություն և հրաշալի ինտելեկտ: Մենք անհաջող շրջան ունեցանք և երկրպագուների համար ծանր էր այնքա, որքան՝ մեզ: Մեր խնդիրն այն է, որպեսզի նման կարևոր պահերին միասին լինեն, արդյունք տանք և մեր խաղով վերականգնենք երկրպագուների վստահությունը», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր