211652_close_icon
views-count11773 դիտում article-date 21:42 11-03-2018

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Ուոթֆորդ» խաղի լավագույն խաղացող

Հայաստաի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրում «Ուոթֆորդի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/11/1091122/]հանդիպման[/url] (3:0) լավագույն խաղացող: Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը «Արսենալի» կիսապաշտպանի խաղը գնահատել է 8,8, ինչը ամենաբարձր ցուցանիշն է երկու թիմերի խաղացողների շրջանում: 8,8 գնահատականին արժանացել է նաև «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը, որը խաղի ընթացքում ետ մղեց 11 մ հարվածը, սակայն նա լրացուցիչ վիճակագրական հաշվարկներով զիջել է Մխիթարյանին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ հայ ֆուտբոլիստ լավագույն խաղացող էր [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/09/1091001/]ճանաչվել[/url] նաև Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Միլանի» հետ արտագնա [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/09/1090971/]խաղում[/url] (2:0):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր