211652_close_icon
views-count27812 դիտում article-date 20:01 11-03-2018

Անգլիայի առաջնություն. «Արսենալի» վստահ հաղթանակն ու Մխիթարյանի փայլուն խաղը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»: Արսեն Վենգերի թիմը մինչ այս ԱՊԼ-ում 3 անընդմեջ պարտություն էր կրել, սակայն Եվրոպայի Լիգայում «Միլանին» հաղթելուց հետո (2:0) սպասվում էր, որ ոգեշնչված այդ հաղթանակից, ԱՊԼ-ում էլ վերջ կտան անհաջող հանդիպումների շարքին: Այդպես էլ եղավ, և նորից «Արսենալի» կազմում լավագույնը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: Հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Արսենալի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին: 59-րդ րոպեին Մխիթարյանը հիանալի փոխանցում կատարեց Օբամեյանգին, որը մեն-մենակ դուրս գալով, հեշտությամբ գրավեց մրցակցի դարպասը: Գաբոնցի հարձակվողը պարտքի տակ չմնաց և 77-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Մխիթարյանը դիպուկ ու անկասելի հարվածով վերջակետ դրեց խաղին՝ 3:0: Այդ գոլից անմիջապես հետո հանդիպման հերոսը փոխարինվեց: Հանդիպման մյուս հերոսն էլ «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխն էր, որը մի քանի փայլուն սեյվ կատարեց, ինչպես նաև ետ մղեց մրցակցի 11 մետրանոց հարվածը: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 48 միավոր և շարունակում է մնալ 6-րդ տեղում: Անգլիայի առաջնություն, «Արսենալ»-«Ուոթֆորդ»՝ 3:0 Մուստաֆի, 8, Օբամեյանգ, 59, Մխիթարյան,
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր