211652_close_icon
views-count5996 դիտում article-date 20:40 11-03-2018

«Օլդ Տրաֆորդը» 25-րդ տարին անընդմեջ դարձավ Անգլիայի ամենահաճախելի մարզադաշտը

«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական անգամ դարձավ Անգլիայում ամենամարդաշատ տնային մարզադաշտ ունեցող թիմը: «Կարմիր սատանաները» տնային խաղերում հանդիսականների քանակով առաջատարի դիրքերը պահպանում են 25 տարվա ընթացքում, ինչը լիգայի ռեկորդ է: Այս մրցաշրջանում ԱՊԼ-ում «Յունայթեդի» տնային խաղերում միջինը ներկա է լինում 74692 հանդիսական, ինչը կազմում է մարզադաշտի տարողունակության 99%-ը: «Տոտենհեմը», որը ժամանակավորապես «Ուեմբլի» տեղափոխվելու շնորհիվ այս մրցաշրջանում գերազանցում էր «Մանչեսթեր Յունայթեդին», զբաղեցնում է երկրորդ տեղը՝ միջինը 68324 հանդիսականով:

Նմանատիպ նյութեր