211652_close_icon
views-count5386 դիտում article-date 17:14 11-03-2018

Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային

Մարտի 11-ին, ժամը 12:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գազի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1940 թ. ծնված Բ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 11-ին, ժամը 12։11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները 1938 թ. ծնված Հ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Նմանատիպ նյութեր