211652_close_icon
views-count17312 դիտում article-date 18:00 11-03-2018

Հավակնորդների մրցաշար. Մամեդյարով-Արոնյան. ուղիղ միացում

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրը: Այս տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա ադրբեջանցի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Շաքրիյար Մամեդյարովի հետ: 1-ին տուրը բավական զարմանալի ընթացք ունեցավ. բոլոր պարտիաներում արդյունավետ ելք գրանցվեց, բացի՝ Արոնյան-Լիրեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/10/1091087/]մրցամարտից[/url]: Ընդ որում, այստեղ էլ հայ շախմատիստը ուներ հաղթանակի հնարավորություններ: Մի խոսքով, շատ խոստումնալից մեկնարկ է և շախմատասերները հույս ունեն, որ այս տեմպով էլ մրցաշարը կշարունակվի: [b]1-ին տուրի պարտիաները. [/b] Լևոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0,5-0,5 Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0:1 Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1:0 Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0 [b]2-րդ տուրի պարտիաները [/b]Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լևոն Արոնյան (Հայաստան) Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - - Ուեսլի Սո (ԱՄՆ) [b]2-րդ տուրի բոլոր պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր