211652_close_icon
views-count12518 դիտում article-date 16:20 11-03-2018

Ադրբեջանում 9-րդ դասարանի աշակերտների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա 19 վիրավոր

Ադրբեջանում՝ Եվլախի վարչական տարածքում, աշակերտների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է Report-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ 9-րդ դասարանի աշակերտներին ավարտական քննությունների տեղափոխող Mercedes Vito միկրոավտոբուսը բախվել է ГАЗ-53-ին, ինչի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 19 հոգի, ովքեր հոսպիտալացվել են: Նշվում է, որ նրանցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Աղբյուրը հայտնում նաև, որ այսօր՝ մարտի 11-ին, Ադրբեջանում 9-րդ դասարանի աշակերտները ավարտական քննություններ են հանձնում:

Նմանատիպ նյութեր