211652_close_icon
views-count8936 դիտում article-date 13:30 11-03-2018

Սոլսբերիի ռեստորանում հայտնաբերել են ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սկրիպալին թունավորած նյութի հետքեր

Բրիտանական Սոլսբերի քաղաքի ռոեստորանում հայտնաբերվել են նյարդակաթվածահարող նյութի հետքեր, որն օգտագործվել է ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն: Նյութի հետքերը հայտնաբերել են Zizi ռեստորանի այն հատվածում, որտեղ նստած են եղել Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: Ռեստորանը այցելությունների համար փակվել է, ինչպես և Սկրիպալի տունը, Bishopʼs Mill փաբը և այգու նստարանը, որտեղ թունավորվածներին հայտնաբերել են: Լոնդոնը մտադիր է բրիտանական հետախուզության համար աշխատած ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, հայտնում է աղբյուրը: Ռուսական կողմը կտրականապես հերքում է իր ներգրավվածությունը: The Business Insider-ն օրերս հրապարակել էր Մեծ Բրիտանիայում գրանցված մահվան 15 դեպք, ներառյալ Ալեքսանդր Լիտվինենկոյի գործը, որոնց վերաբերյալ առկա են ռուսական ներգրավվածության մասին կասկածներ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/07/1090866/]ավելի վաղ[/url] հայտնել էինք, Անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոնում առանց գիտակցության տղամարդ և կին էր հայտնաբերվել: Տղամարդը ռուսաստանցի Սերգեյ Սկրիպալն էր՝ ռուսական հետախուզության նախկին աշխատակիցը: Ականատեսների խոսքով՝ Սկրիպալն իրեն շատ տարօրինակ էր պահում, կարծես հարբած կամ թմրանյութերի ազդեցության տակ լիներ: Նրա կողքը նստած աղջիկը նույնպես տարօրինակ շարժումներ էր անում ձեռքերով և իրեն ոչ ադեկվատ պահում: Նրանց հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ էլ նրանք գտնվում են ծանր վիճակում: 1990-ական թվականներին Սերգեյ Սկրիպալն աշխատել է Գլխավոր շտաբի գլխավոր վարչությունում, որն առավել հայտնի է Գլխավոր հետախուզական վարչություն խորհրդային անվամբ: Այն ռուսական հետախուզության կենտրոնական մարմինն է:

Նմանատիպ նյութեր